Չինական Սիչուան նահանգի Մյանյան քաղաքի տարեց բնակչուհին դիմել է հիվանդանոց ականջի սուր ցավի պատճառով: Բժիշկները նրա ականջից հանել են կենդանի սարդի, որն այնտեղ ապրել է մեկ շաբաթ և հասցրել էր սարդոստայն հյուսել, գրում է Unilad-ը:

Սարդին հայտնաբերելուց հետո բժիշկն ականջի կաթիլների օգնությամբ չեզոքացրել է նրան և դուրս է հանել պինցետով:

«Բարեբախտաբար, սարդը փոքր էր և չի վնասել ականջի թմբկաթաղանթը, հակառակ դեպքում կինը կարող էր կորցնել լսողությունը»,- ասել է բժիշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել