Ամերիկյան KCRA 3 հեռուստաընկերության լրագրող Մելինդա Մեզան եթեր է դուրս եկել իր տան լոգասենյակից: Twitter- ի օգտատերերը նկատել են, որ կադրում հայտնվել է նրա մերկ ամուսինը, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում Մեզան պատմում էր, թե ինչպես տան պայմաններում հոգ տանել մազերի մասին: Տեսախցիկի առջև լրագրողը բացատրել է և ցույց տվել, թե ինչպես կարելի է հավասարեցնել մազափունջը, և չի նկատել, որ կադրում է հայտնվել ցնցուղ ընդունող ամուսինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել