Ճապոնիայում մեկնարկել է ֆլեշմոբ «ցույց տուր դիմակ, որով հպարտանում ես» հեշթեգով: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս նախաձեռնության շրջանակում մարդիկ իրենց ձեռքով պատրաստում են անսովոր պաշտպանիչ դիմակներ ու դրանցով լուսանկարներ հրապարակում սոցիալական ցանցերում: Շատերը դիմակներ պատրաստելիս ոգնչվել են փոփ-մշակույթի կերպարներով, մի մասը՝ տեախաղերով:

Նշվում է, որ այս անսովոր ֆլեշմոբն ի հայտ եկավ այն պատճառով, որ Ճապոնիայում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակներ գտնելն այսօր գրեթե անհնար է: Հետևաբար մարդիկ սկսել են դրանք պատրաստել անձամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել