Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում կադրային հարցեր է որոշում, հիմնարկի տնօրենի է նշանակում կամ ազատում պաշտոնից: Սա ես չեմ ասում` հիմնարկի տնօրենն է հրապարակայնորեն ասում, ում աշխատանքը մինչ վերջերս Հայկը շատ լավ էր գնահատում, իսկ այսօր ուզում է ազատել նրան պաշտոնից: Առաջիկայում ևս այլ աշխատակիցների կողմից կլինեն նմանատիպ հայտարարություններ, քանի որ քաղաքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտը հասել է գագաթնակետին:
Ակնհայտը երկար ժամանակ թաքցնել հնարավոր չէր ու առաջիկայում էլ չի լինելու` Հայկը որպես քաղաքապետ վաղուց սպառվել է, պետք է հրաժարական տա: Երևանը Նիկոլի քաղաքական ձախողակների պատճառով շատ է տուժվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել