Երբեմն քո մարմինը քեզ ինչ-որ բան ավելի շուտ է ասում, քան դու դա հասկանում ես գիտակցությամբ:

Երբեմն դու հայտնվում ես ինչ-որ հնարավորության առաջ, բայց չես կարողանում քայլ առաջ անել: Երբեմն դու հանդիպում ես կատարյալ մարդու, բայց չես կարողանում քեզ ստիպել նրան սիրել ամբողջությամբ: Երբեմն դու նկատում ես, որ հեռացել ես ընկերներիցդ, առանց դրա համար ակնհայտ պատճառների:

Երբեմն քո սիրտը գիտի՝ ինչն է քեզ համար սխալ, մինչ այն, որ դա կհասկանա քո գիտակցությունը:

Ահա այսպիսի բան է կանխազգացումը: Մենք մտածում ենք, որ այն մեզ կտա հստակ ահազանգ: Մենք մտածում ենք, որ դա կլինի ակնհայտ ու ակնթարթորեն:

Բայց երբեմն դա այդպես չէ:

Երբեմն կանխազգացումը դրսևորվում է անվստահության պես: Երբ մենք չափից շատ կասկածներ ունենք, սովորաբար դա այն պատճառով է, որ ինչ-որ բան սխալ է մեզ համար, և հոգու խորքում մենք դա գիտենք: Երբեմն կանխազգացումը դրսևորվում է խառնաշփոթի տեսքով: Երբ ամեն ինչ պետք է պարզ լինի, բայց քո գլխում շիլափլավ է:

Ամենից հաճախ կանխազգացումը դրսևորվում է ոչ թե՝ որպես ինչ-որ կոնկրետ մի բան, այլ՝ շատ նուրբ մի զգացում:

Մենք սկսում ենք ինչ-որ բան անել՝ անգամ չգիտակցելով, թե ինչ ենք անում, և հենց դա էլ մեր ամենախորը, ներքին իմաստնությունն ու կանխազգացումն են, որոնք մեզ առաջնորդում են:

Դա հաճախ արտահայտվում է մեր մարմնի լեզվով: Մենք հաճախ խաչում ենք մեր ձեռքերը, լարվածություն ենք զգում ինչ-որ մարդու կողքին: Մենք կարող ենք որոշել աշխատանք փոխել միայն այն պատճառով, որ զգացել ենք, որ դա մերը չէ: Սակայն հաճախ մեր գիտակցությունը խլացնում է մեր սրտի ձայնը, քանի որ մեր մտքերն ավելի բարձր են, իսկ բնազդները՝ լուռ:

Մեր գիտակցությունը մեզ ասում է. «Ահա թե ինչ պիտի անես դու հաջողության հասնելու համար», «Այս մարդը քեզ համար կատարյալ տարբերակ կլիներ», «Հավանաբար դա լավագույն տարբերակն է», «Քեզ սահմանափակում է  ժամանակը», «Ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի»:

Բայց դա այդպես չէ: Քանի որ այն ժամանակ, երբ մենք խիստ կասկածում ենք ինչ-որ բանում, ուրեմն դա սխալ է մեզ համար:

Երբ մեր սիրտը կանգնեցնում է մեզ՝ լարելով մարմինը, հարուցելով կասկածի ստվերներ, մեզ անվստահ դարձնելով, ուրեմն արժե վերագնահատել իրավիճակը:

Եվ կյանքի ու լուծումների, որոշումների նկատմամբ այսպիսի մոտեցումը մեզ երջանիկ կդարձնի:

Մի վախեցեք նորից սկսել: Դուք արժանի եք լավագույնին: Եվ այդ լավագույնը կա, դուք պարզապես այն չեք տեսել դեռ հորիզոնում:

Ամենաանհավանականն այն է, որ հոգու խորքում մենք հաճախ գիտենք, թե ինչն է մեզ համար ճիշտ, նախքան դա կգիտակցենք: Երբեմն մեզ պետք է պարզապես վստահել մեր մտքերին. պետք է վստահել զգացումներին ու ներքին զգացողություններին:

Պետք է վստահել այն բանին, թե ինչպես է մեր մարմինն արձագանքում մեր կյանքին, և իմանալ, որ մեր յուրաքանչյուր բջիջ խելամիտ է ու փորձում է ինչ-որ բան հուշել մեզ: Երբեմն պետք է պարզապես բաց թողնել ու վստահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել