Վերջին 8 տարվա ընթացքում սա The Rolling Stones-ի առաջին սինգլն է: Living In A Ghost Town երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նվիրված է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:

Երաժիշտների հայտարարության մեջ ասվում է, որ երգը ձայնագրվել է մեկ տարի առաջ Լոս Անջելեսի ստուդիայում, բայց ռոքերները դրա վրա աշխատանքներն ավարտել են ինքնամեկուսացման ժամանակ:

Նշվում է, որ երաժիշտները փոքր-ինչ փոխել են բնօրինակ տեքստը՝ ավելի ճշգրիտ արտացոլելու այն իրավիճակը, որում հայտնվել են շատ երկրներ և քաղաքներ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել