Ամերիկացի գործարար, բարերար, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Կալիֆոռնիայում ռեկորդային 43 մլն դոլարով անշարժ գույք է ձեռք բերել, գրում է Daily Mail-ը:

Microsoft-ի հիմնադիրը տունը ձեռք է բերել մարտի վերջին թեքսասցի միլիարդատեր Թի բուն Փիքենսի այրուց՝ Մադլեն Փիքենսից։

Առանձնատունն ունի վեց ննջասենյակ, լողավազան՝ օվկիանոսի տեսարանով և ջակուզի՝ 10 անձի համար։

Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 540 քառակուսի մետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել