Operativ.am-ը գրում է.

Նիդերլանդներում թույլատրել են էվթանազիան թուլամտության ծանր տեսակով տառապող պացիենտների համար, գրում է The Guardian-ը:

Նման որոշում է կայացրել երկրի Գերագույն դատարանը:

Էվթանազիայի մասին օրենքի վերանայման պատճառ է դարձել աղմկահարույց դեպքը, որը տեղի է ունեցել անցած տարի: Այդ ժամանակ մի բժշկի մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս էվթանազիայի է ենթարկել Այցհեյմերի ծանր տեսակով տառապող կնոջ:

Դատախազները նրան մեղադրել են այն բանի համար, որ նա չի խորհրդակցել նրա հետ, քանի որ կինը կարող էր մտափոխվել:

Բժիշկը վերջին հաշվով արդարացվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել