Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվելուց և ապաքինվելուց հետո պատրաստ են արյան դոնոր դառնալ՝ այդպիսով իրենց ներդրումն ունենալով հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման գործում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Թոմ Հենքսը և նրա կինն առաջին աստղերից էին, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել․ դերասանը վարակվել էր Ավստրալիայում նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Վիրուսի առկայության հաստատումից հետո Հենքսը կնոջ հետ ինքնամեկուսացման ռեժիմում էր գտնվել և բուժում ստացել՝ միաժամանակ իր վիճակի մասին տեղյակ պահելով երկրպագուներին։
Լիովին ապաքինվելուց հետո 63-ամյա դերասանն և կինն ԱՄՆ են վերադարձել և բժշկական հետազոտություններ անցել՝ պարզելու, թե արդյոք վիրուսի հակամարմիններ պարունակող իրենց արյունը կարող է պատվաստանյութի ստեղծման վրա աշխատող գիտնականների համար որևէ կերպ օգտակար լինել։

Դերասանի խոսքով՝ նրանք դրական պատասխան են ստացել, ուստի՝ դոնոր դառնալու դեպքում նրանց արյունը կարող է ծառայել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել