Մուլի սուրբ ցուլը մահացել է կիրակի օրը, ծերությունից։ Հնդկական Թամիլնադ նահանգի Մադուրայ գյուղի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, որպեսզի վերջին հրաժեշտը տան ցլին և մասնակցեն սգո արարողությանը, որը վերջացել է շքեղ արարողությամբ։

Թամիլնադ նահանգը գտնվում է խիստ կարանտինի մեջ, այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 1242 դեպք, և արձանագրվել է 14 մահ։ Մոտ 200 սգավորներ, անտեսելով Հնդկաստանի ազգային կարանտինը, դուրս են եկել փողոցներ՝ հրաժեշտ տալու ցլին։

Սկզբում հուղարկավորությանը մասնակցել է 30-50 մարդ, իսկ այնուհետև արարողությանը մասնակցելու համար հավաքվել է մոտ 100-200 մարդ։ Մարդիկ չէին հավաքվել միևնույն վայրում, այլ քայլում էին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով ցլին։

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ ցլի հետևորդները որպես նվեր իրենց հետ բերում էին ծաղիկներ, սպիտակեղեն և գումար։ Գյուղական համայնքներում նման արարողություններ հաճախ են տեղի ունենում։

«Կանայք լացում էին, երբ լսում էին, որ ցուլը մահացել է։ Գյուղի բնակիչները շատ էին տխրել։ Եթե կարանտինը չլիներ, ապա հուղարկավորությունը հսկայական կառնավալի կնմանվեր»,- պատմում է տեղի բնակիչներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել