Հզոր հասարակությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի վրա»

Հարգանքն այլ մարդկանց հանդեպ աշխարհում կարգ ու կանոն պահպանելու անհրաժեշտ պայմանն է։ Սակայն շատերն այս կամ այն պատճառով չեն հարգում այլ մարդկանց։

Երբեմն մենք չենք ցանկանում հարգել այն մարդկանց, որոնք չեն հարգում մեզ։ Երբեմն սա տարածվում է նաև մտերիմների և բարեկամների վրա։

Սակայն այլ մարդկանց հարգելն օգտակար է, անգամ եթե դուք չեք ցանկանում։

Ներկայացնում ենք 4 պատճառ թե ինչու.

Առանց հարգանքի չի կարող լինել կայուն հասարակություն

Քաղաքացիական հասարակության ամենահզոր կողմերից մեը՝ յուրաքանչյուրի հանդեպ հարգանքն է։ 1948 թվականին ՄԱԿ-ը ընդունեց Մարդու մասին համընդհանուր դեկլարացիան։ Նրա նպատակը՝ ամրագրել այն փաստը, որ ցանկացած մարդ արժանի է հարգանքի։ Բացառություններ լինել չեն կարող։

Հարգանքը բազմապատկվում է

Լավ գործերը միշտ վերադառնում են կրկնապատկված։ Երբ մենք հարգանք ենք ցուցաբերում այլ մարդկանց հանդեպ, այն կրկնապատկվում է։

Հարգանք ցուցաբերելով անարժան մարդու հանդեպ՝ դուք արժեք եք հաղորդում նրան և կարող եք ստիպել, որ նա փոխվի դեպի ավելի լավը։ Շատ մարդիկ այնպես են հարմարվել, որ իրենց ոչ ոք չի հարգում, որ մեխանիկորեն սկսել են իրենք էլ նույն կերպ պատասխանել։

Հարգանքը մնացած հարաբերությունների հիմքն է

Երկարաժամկետ հարաբերութուններն անհնար են առանց փոխադարձ հարգանքի։ Ոչ ոք չի սիրում, երբ իրենց զգացմունքային կարիքները անտեսվում են։

Եթե դուք և ձեր զուգընկերը անհարգալից եք մեկդ մյուսի հանդեպ, ապա դուք երկար չեք կարող լինել միասին։  Առողջ կայուն և փոխշահավետ հարաբերությունները կառուցվում են հարգանքի վրա։

Հարգանքը վստահություն է ծնում

Հարգանքը մարդկանց միջև կամուրջներ է կառուցում և վստահություն ծնում։ Հարգանք դրսևորելով մարդկանց հանդեպ դուք ցույց եք տալիս, որ արևորում եք նրանց։ Սա գրավում է նրանց և թույլ տալիս նոր կապեր հաստատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել