Մոսկվայի կենտրոնում ոստիկանները տղամարդու են ձերբակալել` ապօրինի կերպով ոստիկանական համազգեստ կրելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինին

«Մայրաքաղաքի Բասմանի շրջանի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդու` ապօրինի կերպով ոստիկանության աշխատակցի համազգեստ կրելու և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,-ասել է Վասենինը:

Նրա խոսքով՝ ոստիկանները ձերբակալել են Մոսկվայի 32-ամյա բնակչի: Նա գտնվել է իր բնակության վայրից 500 մետր հեռավորության վրա, չնայած Մոսկվայում ինքնամեկուսացման և բարձր պատրաստության ռեժիմ պահպանելու պահանջներին:

Կազմվել են վարչական արձանագրություններ «Տարբերակվող նշաններով և երկրի պետական ռազմականացված կազմակերպությունների, իրավապահ կամ վերահսկող կազմակերպությունների խորհրդանիշներով համազգեստի ապօրինի կրման» և «Մոսկվայի տարածքում բարձր պատրաստության ռեժիմի ապահովմանն ուղղված քաղաքի նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման» հոդվածներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել