Ուղիղ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր, որ նա չի պատկերացնում հանրապետությունում իրավիճակը։ Հիմա փաստորեն նույն բանն իր հետ է կատարվում։ Իրականության զգացման առկայոգթյան պարագայում նա կհասկանար, որ «ատելության» վրա սեփական ռեյտինգը պահելու ռեսուրսը սպառված է, իսկ այս պարագայում Վեհափառի՝ երկրում համերաշխության, մարդասիրության և քրիստոնեական արժեքներին հետևելու կոչը իր համար փրկօղակ կարող էր դառնալ։
Դատելով իր շրջապատի ու իր խոսնակի արձագանքից սթափ դատելու ունակությունը իսպառ բացակայում է իշխանության վերին օղակներում, որը ներկա ճգնաժամի պայմաններում կարող է սպառնալ երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել