Tert.am-ը գրում է.

Եթե իրականում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նրա համար, որ նա «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել, ապա դրանով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող դատական համակարգի համար ավելի խորը թաղման փոս են փորել՝ դատական համակարգն այնտեղ վերջնականապես թաղելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց փաստբան Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Արդարադատության նախարարույթունը կարգապահական վարույթ է հարուցել Ազարյանի նկատմամբ՝ Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Ալեքսանդր Ազարյանը կապ չունի, թե ում օգտին, կամ ի վնաս ում է որոշում կայացնում, նա այն եզակի դատավորներից մեկն է, որը ցանկացած իրավիճակում է օրենքի և սեփական համոզման հիման վրա որոշում կայացնում: Ու այժմ կայացրած որոշման պատճառով Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելով՝ կոնկրետ, հստակ մեսիջ է ուղարկվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշման կայացումը հետապնդելի է լինելու»,- ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ նույնիսկ եթե կարգապահական վարույթն այլ պատճառով է հարուցվել, այլ ոչ թե կայացրած որոշման, ապա դա նրա նկատմամբ հետապնդումների շարքի շարունակությունն է:

«Ես կարծում եմ՝ իրականում ոչ թե հենց խափանման միջոցը փոխելու հանգամանքն է հանդիսացել հիմք, այլ սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդեն մոտ 1,5-ից 2 տարի շարունակվող վայրահաչոցների ու հետապնդումների շարունակությունն է, իսկ պատճառն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանն իր ներքին համոզմանը և օրենքին համապատասխան դատական ակտեր է կայացնում»,- ըդգծեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ակնկալելի էր այս իշխնություններից, որ այդ ճանապարհով կգնան, այլ ոչ թե կհասկանան, որ իրականում ուժեղ իշխանությունը պատրաստ է հանդուրժել անկախ դատական համակարգ:

Դիտարկմանը՝ Ալեքսանդր Ազարյանը նախկինների ժամանակ էլ է իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրինակ Ազարյանը օգոստոսին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, հրապարակից հայտարարեց՝ թող որոշ դատավորներ խելքները գլուխները հավաքեն, սա ինչի՞ մասին է խոսում, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատրաստ չէ ունենալ անկախ դատական համակարգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել