Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է կորոնավիրուսի զսպման սահմանափակումներից հետո տնտեսությունը բացելու մասին մի քանի «շատ կարեւոր հայտարարություններ» անել առաջիկա երկու օրերին։ Այս մասին FOX Business-ին տված հարցազրույցում հայտնել է Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն։

«Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ, միջին դասի ներկայացուցիչները, կապույտ օձիքները, վերադառնան աշխատանքի,- ասել է Քուդլոուն,- Երկիրը պատրաստ է վերադառնալ աշխատանքի»։ Ընդ որում, նա նշել է, որ առաջին տեղում քաղաքացիների առողջության եւ անվտանգության հարցերն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել