Կոմունալների մասին

Այսօր ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ կոմունալ ծախսերի որոշ մասը կվերցնի իր վրա։ Առաջին հայացքից, երբ կարդում ես վերնագիրը թվում է, թե խոսքը գնում է ընդհանուր սպառած ծավալների 50%֊ի մասին։ Հետո պարզ է դառնում, որ խոսքը գնում է փետրվար ամսվա մասին և այն սպառողների, որոնք սպառել են գազի մինչև 10 000 և հոսանքի մինչև 5000 դրամը։ Ընդհանուր 15000 դրամից կառավարությունը կփակի 7500։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են արվել հաշվարկները։ Ո՞վ է ձմռանը 10 000 դրամի գազ սպառում։ Ինչու՞ է այդ գումարի կեսը փակելու կառավարությունը։ Այս ամենը նման է աջակցության իմիտացիայի։ Ի՞նչ է լինելու մինչև մայիսի 14֊ը։ Ի՞նչ են անելու մարդիկ, որոնք ունեն ընտանիքներ, բայց կորցրել են եկամուտները և չեն հանդիսանում այս ծիծաղելի 《ծրագրի》 շահառուները։ Ո՞նց են մարդիկ ապրելու և ինչպե՞ս է կառավարությունը մարդկանց օժանդակելու։ Եթե այսպիսի իմիտացիաներով է օժանդակելու, ապա մեր ժողովրդի իրավիճակը կարող է լինել շատ բարդ և դժվար։
ԻՆչպե՞ս եք դուք մտածում կառավարության կոմունալ ծախսերի օժանդակության վերաբերյալ։ Գրեք ձեր կարծիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել