Ամեն օր արթնանում ու ուզում եմ մի լավ լուր լսել: Այսօր լսեցի` կփոխհատուցվի բնական գազի և էլեկտրաէներգիայի փետրվար ամսվա ծասերի 50%:
Ափսոսում եմ, որ մինչև վերջ կարդալու սովորություն ունեմ: Կարդացի ու իմացա, որ փոխհատուցումը կտրամադրվի մինչև 10000 և 5000 ծախսի պարագայում:
Հերթական մեեծ սխալն է` հարցը միայն այն չէ, որ սա աջակցություն չէ, այլ աջակցությամ իմիտացիա է, այլ այն, որ սխալ շահառուների է առանձնացնելու:
Այդքան ծախսին մոտ են այն բնակարանները, որտեղ մարդը հիմնական չի բնակվում: Այսինքն մարդու երկրորդ կամ երրորդ տունն է: Չշարունակեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել