Operativ.am-ը գրում է.

Գերմանիայի արեւելքում տարածաշրջանային դատարանը որոշել է տեղաբնակներին թույլատրել այցելել Բալթյան լողափ Զատկի տոնին՝ չնայած խիստ մեկուսացման ռեժիմին, որը սահմանվել էր նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդում է BBC News-ը:

Գրայֆսվալդի տարածաշրջանային դատարանը համարել է, որ լողափ այցելելու արգելքի մասին տարածաշրջանային կառավարության որոշումն անհամաչափ է՝ հայտարարելով այդ արգելքով տեղաբնակների ազատությունները սահմանափակելու մասին: Ընդ որում՝ երկրի մյուս շրջանների բնակիչներին դեռեւս արգելված է այցելել Բալթյան լողափ:

Ընդ որում՝ շրջանի իշխանությունները կոչ են արել բնակիչներին լողափ այցելելիս պահպանել միմյանց միջեւ 2 մետր հեռավորությունը վարակվելուց խուսափելու համար:

Բալթյան լողափին այս կիրակի սպասվում է մինչեւ 20 աստիճան տաքություն: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Զատկի տոնին սպասվում են արեւոր օրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել