Այծեղջյուր

Սխալ կլինի պնդել, որ նրանք ընդհանրապես ոչ մեկին չեն լսում։ Նրանց հետաքրքրում է հաջողակ և հարուստ մարդկանց կարծիքը։ Այդ մարդիկ Այծեղջյուրների համար նմանակման լավագույն օրինակներն են։ Նրանց կարծիքը ուղղորդող է դառնում Այծեղջյուրների համար։ Մնացածի կարծիքի և գնահատականների հանդեպ նրանք միանգամայն անտարբեր են մնում։ Այծեղջյուրները հաճախ իրենք են պիտակավորում մարդկանց և ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի ստեղծման վրա։ Նրանք հաճախ են գնահատում շրջապատող մարդկանց։

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները շատ են խոսում ուրիշներից անկախ լինելու մասին և իրենց պահում են այնպես, որպեսզի ուրիշները կարծեն, որ մարդկանց կարծիքը իրենց համար միևնույնն է, սակայն իրականում նրանք փորձում են ամեն ինչ անել այնպես, որ մարդիկ չդատեն իրենց։ Եթե դա տեղի է ունենում, ապա Խոյերը շատ ցավագին են տանում այդ ամենը։ Սակայն նրանք երբեք չեն ընդունում դա, քանի որ չեն ցանկանում նվաստանալ ուրիշների մոտ։

Առյուծ

Այս նշանի ներկայացուցիչներին չի անհանգստացնում, որ իրենց մասին տարբեր շշուկներ կարող են տարածվել։ Նրանք կարծում են, որ կարող են ապրել այնպես, ինչպես որ կցանկանան։ Նրանք փորձում են հասնել իրենց նպատակներին և իրենց կյանքը կառուցում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Նրանք հանգիստ կարող են ընդունել իրենց թերությունները, և իրենց ընդհանրապես չի անհանգստացնում, թե ով և ինչ է խոսում իրենց մեջքի ետևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել