Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:

«Reuters»-ը տեղեկացնում է, որ նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ այն լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու:

Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և երկրի փխրուն առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից:

«Իրավիճակը դառնում է ավելի վատ: Եվս մեկ անգամ ներկայացնում եմ խնդրի լրջությունը, դուք պետք է ականջալուր լինեք: Իմ հրամանն է ոստիկանությանն ու զինված ուժերին, եթե կան խնդիրներ՝ դիմադրելու, ձեր կյանքը վտանգելու դեպքեր, ապա գնդակահարեք նրանց»,-ասել է նախագահը:

Ֆիլիպիններում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 2 հազարից, մահերինը՝ 100-ից ավելին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել