Իսպանիայում հիվանդների թիվը հասել է 102 136-ի, ինչը ներկայումս աշխարհում երկրորդ ցուցանիշն է Իտալիայից հետո: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Այսօրվա դրությամբ, ըստ նախարարության, մահացել է 9 053 մարդ, 22 647 հիվանդներ առողջացել են: Ամենաշատ վարակվածներ գրանցվել են Մադրիդում՝ մոտ 30 հազար մարդ: Բացի դրանից, վարակվել են ավելի քան 15 հազար բուժաշխատողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել