Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանմում գրանցվել է վարակման 48 նոր դեպք, որոնք բերվել են այլ երկրներից: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Ըստ վերջին տվյալների, Չինաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել են 282-ը:

Ներկայումս երկրում հիվանդ է 2 161 մարդ, որոնցից 528-ը գտնվում են ծանր վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել