ԱՄՆ Արքանզաս նահանգում Սալի Սնոուդեն-Մակքեյ անունով կնոջը սպանելու համար 22 տարի բանտում անցկացրած հանցագործն ազատ է արձակվել և սպանել Մակքեյի դստերը: Այս մասին տեղեկացնում է Inside Edition հրատարակությունը:

Ոստիկանության շերիֆի օգնականները Մարթա Մակքեյի տուն են եկել այն բանից հետո, երբ այնտեղ ձայնային ազդանշաններ են միացել: Երբ նրանք եկել են, տանտիրուհին արդեն մահացած է եղել: Տան խուզարկման ժամանակ ոստիկանները նկատել են հանցագործին, որը թաքնվել էր երկրորդ հարկում: Նա դուրս է ցատկել պատուհանից, հասել է մեքենային և փորձել է փախուստի դիմել դրանով: Երբ մեքենան խափանվել է, նա ցատկել է լիճը և ոստիկանների աչքի առջև սուզվելով խեղդվել:

Հանցագործի մարմինը գտել են և պարզել նրա ինքնությունը: Սպանությունը կատարողը Թրևիս Լյուիսն է եղել, որը 1996 թվականին սպանել էր Մարթայի ոչ հարազատ եղբորը` բլյուզ երաժիշտ Լի Բեյքերին և մորը` Սալի Սնոուդեն-Մակքեյին, որոնք բռնացրել էին նրան կողոպուտի ժամանակ:

Դատարանում Լյուիսը, որն այն ժամանակ 16 տարեկան էր, ընդունել է մեղքը: Նա ճաղերի ետևում անցկացրել է 22 տարի և վաղաժամկետ ազատ էր արձակվել 2018 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել