Պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսին անվանում է «չինական վիրուս»: Սա ռասիզմ կամ քսենեֆոբիա չէ: Սրանով նա գլոբալ խնդիր է լուծում:

1. Հետկորոնավիրուսային աշխարհում Չինաստանից տնտեսական փոխհատուցման համար հող է նախապատրաստում:
2. Հետկորոնավիրուսային աշխարհում հեգեմոն դերի մրցակցությանն է պատրաստվում:
3. Հոգեբանական հարձակում է իրականացնում Չինաստանի ղեկավարության դեմ գլոբալ պատասխանատվություն ստանձնելու համար:

Չինաստանը հակագրոհում է.
1. Կորոնավիրուսի տարածման համար մեղադրում է ամերիկացի զինվորականներին:
2. Պետական (կորպորատիվ) պատասխանատվություն է ստանձնում և աջակցում է տարբեր պետություններին վիրուսի դեմ պայքարի գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել