Operativ.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում:

«Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ

Արդարադատության նախարարությունը սահմանափակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:

Այս շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում, որպես առաջնային ծառայություններ, մատուցվելու են ծնունդների և մահերի պետական գրանցումները ամենօրյա ռեժիմով` 10:00-ից-18:00-ն, երկու սպասարկման կենտրոններում՝

1) Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան.

2) Երևանի հատուկ սպասարկում բաժինը՝ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:

Այլ գրանցումների կատարման դիմումներ կամ վկայականի կրկնօրինակների կամ տեղեկանքների տրամադրման դիմումներ չեն ընդունվելու:

Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:

Բոլոր այն դիմումները, որոնք ներկայացվել են և որոնց հիման վրա նախատեսվում էր կատարել գրանցումներ` կկատարվեն սահմանափակումները հանելուց հետո:

Գործում է նաև Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ [email protected]ը, որի միջոցով կընդունվեն ոչ առաջնային քաղաքացիական կացության ակտերի՝ ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում կամ անվան փոխման գրանցումների համար դիմումները, որոնք կգրանցվեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները հանելուց հետո:

Զուգահեռ, ՔԿԱԳ գործակալությունում կգործեն նաև հետևյալ հեռախոսահամարները՝ 010 594161 և 010 594172:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ [email protected] հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով՝ +37494974279:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող բոլոր պաշտոնական, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստին, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/-ի հնարավորություններից:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Պարետի կողմից սահմանված սահմանափակումներով պայմանավորված՝ քաղաքացիների համար կգործի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:

Նոտարական գրասենյակների գործունեություն

Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել