«Ակնկալիք» և «իրականություն» թեմայի շուրջ Reddit-ի հարթակում ծավալված քննարկման շրջանակներում զբոսաշրջիկներն անվանել են այն քաղաքները, որոնք իրենց կարծիքով գերագնահատված են՝ գրում է Daily Mail-ը։

Առաջին հերթին օգտատերերը նշել են մի շարք ամերիկյան քաղաքներ, որոնցից են Լոս Անջելեսը ու Սան Ֆրանցիսկոն։ Զբոսաշրջիկներն ընդգծել են, որ այնտեղ ծայրահեղ թանկ արժե բնակությունը, բարձր հարկեր են, բարդ է իրավիճակը տրանպորտային միջոցների հասանելիության ոլորտում և վատ հոտ է տարածված փողոցներում։

Բացի այդ օգտատերերը նշել են մի քանի եվրոպական և արևելյան քաղաքներ․ նրանցից մեկը գրել է, որ Դուբայը «անապատ է, այնտեղ միայն թանկարժեք մեքենաներ են, հյուրանոցներ և ամենուր ավազ»։

Որոշները հիշատակել են Կոպենհագենում Ջրահարսի «հիասթափեցնող» արձանը, Փարիզի «կեղտոտ փողոցներն» ու Լոնդոնի «մեծամիտ բնակիչներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել