Հիմա նո՞ր...

Մի կողմ թողնենք այն փաստը, որ առևտրի սահմանափակման մասին պարետատան հայտարարությունը մի քանի ուղղություններով լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեցավ, որպեսզի հասկանալի դառնար, որ խոսքը մոլերի մասին է։ Բայց!!!!

Պարետատան կողմից նման որոշում կայացվում է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Երևանում գործող խոշոր մոլերից, ինչպես նաև հանրային ու զվարճանքի կենտրոններից մի քանիսը սեփական նախաձեռնությամբ դադարեցրել էին գործունեությունը։
Փաստորեն, պարետատան գործունեության տրամաբանությունը հուշում է, որ այդ կենտրոններն այսօրվանից նոր միայն պիտի դադարեցնեին իրենց գործունեությունը։

Չէ, խուճապ չեմ տարածում այն պարզ պատճառով, որ շատերը սեփական նախաձեռնությամբ արդեն իսկ մեկ շաբաթ է՝ չեն աշխատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել