Քանի որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթի բովանդակային մասը քննարկողների պակաս չկա, անդրադառնամ ընթացակարգային մի խնդրի:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի: Դա նշանակում է, որ այս փաթեթը պետք է հրապարակվեր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) և այնտեղ մնար առնվազն 15 օր, որից հետո միայն բերվեր Ազգային ժողով: Հիմա ոմանք ինձ կասեն, որ այս փաթեթը խիստ հրատապ էր, այդ պահանջի պահպանումը կիմաստազրկեր փաթեթը: Չեմ վիճի, բայց գործող օրենքները պետք է պահպանվեն, չէ՞: Գործող օրենքների կարգավորումները չշրջանցելու անհրաժեշտության մասին այսօր բարձր մակարդակով խոսվեց հենց Ազգային ժողովի դահլիճում, սակայն ունենք փաստ, որ այս կառավարությունը հերթական անգամ շրջանցեց օրենսդրական նախագծերի հանրային քննարկման օրենսդրական պահանջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել