Չգիտեմ, թե ով ինչ է ասել Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի մասին, բայց հպանցիկ ճանաչելով անգամ, այդ հրաշալի մարդուն ու հոգևորականին, կարելի է միայն լավ զգալ, որ ունենք նման հայորդիներ, ու նրանց շնորհիվ է, որ պահպանվում է, թե մարդկային, թե հոգևորականի բարձր որակը: Էլ. մամուլից տեղեկանալով, որ Տեր Հակոբին աշխատանքից ազատել են, անկեղծորեն ընկճվեցի, և եթե նրան այլ, առավել կարևոր աշխատանք չառաջարկեն, ապա հավաստիացնում եմ, որ ոչ միայն ես, այլ նաև էլի շատ ու շատ` Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ, մեծ հիասթափություն կապրենք: Նման մարդիկ և հոգևորականները, մեր ազգի ու եկեղեցու ապահով հենարաններն են, ցավոք նրանք քիչ են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել