Ումբերտո Էկոն սիրում էր ասել, որ գրելն իր համար ժամանակավոր աշխատանք է։ «Ես փիլիսոփա եմ։ Պատմվածքներ գրում եմ միայն հանգստյան օրերին»,- գրում էր նա։ Այնուամենայնիվ, նրա պատմվածքներն իրական իրադարձություններ էին դառնում և արդեն համալրել են դասականների շարքերը։

  1. Ցանկացած բանի մասին խոսելիս դու այն իրական ես դարձնում։
  2. Երբ դու բավարարվում ես կանոններին հետևելով, ցանկացած սրություն և ցանկացած ոգեշնչում անհետանում են։
  3. Բարին և չարը... Ինչը բարի է մեկի համար, չար է ուրիշների համար։ Կախարդական հեքիաթներում էլ տարբերություն կա փերիների և վհուկների միջև. դա տարիքի և արտաքինի հարց է։
  4. Վախեցած մարդուն ոչինչ այնքան չի առույգացնում, որքան մեկ այլ մարդու վախը։
  5. Փորձը ցույց է տալիս, որ ոչնչի համար չափսոսացող մարդն ավելի լավը դառնալու ցանկություն չի ունենում։
  6. Ուրիշի հիմարությունը երբեք չի նվազեցնի սեփականը։
  7. Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր ստում են մանրուքներում, և պաշտում են բանաստեղծներին, որոնք ստում են միայն ամենագլխավորում։
  8. Կրթված լինել դեռևս չի նշանակում խելացի լինել։ Ոչ։ Սակայն այսօր բոլորը ցանկանում են, որ իրենց լսեն, և որոշ դեպքերում ի ցույց են դնում իրենց հիմարությունը։ Այնպես որ կարող ենք ասել, որ նախկինում հիմարությունն իրեն չէր ցուցադրում, իսկ մեր օրերում ապստամբում է։
  9. Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ բաներից։
  10. Նոր աշխարհների հորինումը վերջնարդյունքում հանգեցնում է մեր աշխարհի փոփոխությանը։
  11. Բնության համար միևնույն է ժամանակը։ Ժամանակը Արևմուտքի հորինածն է։
  12. Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառ արտասանել պատմության մեջ մտնելու համար։
  13. Ես հասկացա դա այսօր երեկոյան. անհրաժեշտ է, որ հեղինակը մահանա, որ ընթերցողն իր համար բացահայտի ճշմարտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել