Աշխարհում գենդերային տեսության հիմնադիրներից մեկը համարվում է Ջութիդ Բաթլերը։ Գենդեր հասկացության սահմանումները, սոցիալական սեռի բնութագրերը և գենդերային ինքնության արտահայտչաձևերի սահմանումները մեծամասամբ հենց Ջուդիթ Բաթլերի տեսությունից են վերցված, որն էլ հետագայում օգտագործվել է Սորոսի հիմնադրամի կողմից սեռական դաստիարակության կրթական ծրագրերում։

Բաթլերի փիլիսոփայությամբ, եթե անձը հետերոսեքսուալ է (նատուրալ), ապա ստիպված է այդպիսին, հասարակությունն է ստիպել և ազդեցություն ունեցել, որ տվյալ մարդն իրեն զգա այն սեռի ներկայացուցիչ, որ սեռով ծնվել է։ Ըստ նրա՝ գոյություն չունի բիոլոգիական սեռ, դա մարդիկ են հորինել, մարդիկ ծնվում են անսեռ, հետագայում իրենք են որոշում իրենց սեռը։ Ջութիդի տեսությունը սորոսականները զարգացրել են այն աստիճան, որ փորձում են արդեն մի շարք երկրներում հասնել այն կետին, որ ծնվելիս չնշվի երեխայի սեռը՝ հիմնավորելով, որ երեխան ինքը պետք է հասկանա, թե ինքն ինչ գենդեր ունի։ Ի դեպ, ըստ գենդերային գաղափարախոսության հետևորդների՝ 300-ից ավել գենդեր գոյություն ունի, և մարդն ինքը պետք է որոշի, թե ինքն ինչ գենդերի է պատկանում։

Աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ արևմտյան քաղաքակրթության հետևորդ, արդեն պայքար է ընթանում գենդերային գաղափարախոսության դեմ, քանի որ այն իրականում որևէ կապ չունի եվրոպական, առաջադեմ հայացքների հետ, հակառակը՝ հոգեբանները, սոցիոլոգները նշում են, որ այդ գաղափարախոսությունը հետադիմական է, մարդուն փորձում է հավասարեցնել կենդանիներին և նպատակն է վերացնել ընտանիքի ինստիտուտը, խեղաթյուրել դարեր շարունակ մարդկանց համար ընդունելի արժեհամակարգը։ Այս թեմայով բավականին հետաքրքիր աշխատություններ ունի գերմանացի հեղինակ Գաբրիելա Կուբին, ով Գերմանիայում պայքարում է գենդերային գաղափարախոսության դեմ։

Մարդկության վզին փաթաթված այս կեղծ օրակարգն արդեն կամաց-կամաց դառնում է մարդկությանը սպառնացող վտանգ։ Լավագույն տարբերակն է առհասարակ չթույլատրել գենդերային գաղափարախոսության գործարկումը երկրում, քանի որ ներդրվելուց հետո արմատախիլ անելն, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, շատ բարդ է և դեռևս հաջող օրինակներ չկան։

Գենդերային հավասարության գաղափարախոսությունը ներդրվում է կանանց և տղամարդկանց հավասարության անվան տակ, սակայն այն որևէ աղերս չունի կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հետ։

Գենդերային գաղափարախոսության ամբողջական գործարկման համար անհրաժեշտ է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների իրագործումը, որից հետո գրեթե անհնար կդառնա արմատախիլ անել ընտանիքի գաղափարի դեմ ուղղված կատաղի պայքարը, երեխաների շրջանում գենդերային գաղափարախոսության տարածումն ու քարոզչությունը, որին արդեն ծանոթ են մի շարք երկրներում, և նախկին վիճակը վերադարձնելու ձևեր են փորձում գտնել իրենց երեխաներին պաշտպանելու և փրկելու համար։

Մենք դեռ ունենք ժամանակ և հնարավորություն` կանխելու այս համաշխարհային վտանգի տարածումը մեր երկրում, հետևաբար պետք է լինել շատ զգոն, չտրվել մանիպուլյացիաներին, չընկնել ժողովրդավարության անվան ներքո գեղեցիկ փաթեթավորված թունավոր գաղափարների ազդեցության տակ։

Հ․Գ․ Սորոսի աշխարհում մարդը ծնված օրվանից ոչ թե մտածում է կատարելագործվելու, ստեղծագործելու, հոգևոր արժեքների, ընտանիքի, պետության, ազգի մասին, այլ ամբողջ կյանքում գտնվում է փնտրտուքների մեջ, չունի հաստատուն արժեհամակարգ, նույնիսկ չի կողմնորոշվում, թե ինչ սեռի է պատկանում։ Այդպիսի մարդկանց կառավարելը շատ ավելի հեշտ է և քիչ ծախսատար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել