Operativ.am-ը գրում է.

Մարտի 3-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման էին ենթարկել 35-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել էր, որ նա 2019 թ. նոյեմբերից 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում գողացել էր Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին:

Բերման ենթարկվածը խոստովանել էր, որ Դավիթաշեն վարչական շրջանում կայանված այլ մեքենաներից եւս արել էր գողություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2019 թ. դեկտեմբերի 19-ին գողացել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 80.000 դրամի վնաս, իսկ 2019 թ. դեկտեմբերի 24-ին գողացել է նույն թաղամասի շենքերից մեկի մոտ կայանված «Նիսանի» կողային հայելիները՝ պատճառելով 45.000 դրամի վնաս:

Գողությունների մասին նախկինում չի հաղորդվել:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել