Ռուսաստանցի պրանկերներ Վովանը եւ Լեկսուսը 2 հեռախոսազրույց են ունեցել արքայազն Հարրիի հետ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունից: Այս մասին գրում է The Sun-ը:

Ինչպես հայտնի է, խոսակցությունները կայացել են հունվարի 1-ին եւ 22-ին: Արքայազն Հարրին պրանկերներին պատմել է, որ «այնքան էլ լավ չէ» արքայական ընտանիքի անդամ լինելը:

Եղիսաբեթ թագուհու թոռան խոսքերով, նրա եւ կնոջ վրա ճնշում են գործադրում ԶԼՄ-ները՝ փորձելով բարձրացնել իրենց վարկանիշը: Նրանք հատկապես ուշադրության տակ են պահում արքայական արտոնություններից հրաժարվելը եւ Հյուսիսային Ամերիկա տեղափոխվելը:

«Իմ կյանքի մեծ մասը ես միշտ եղել եմ ընտանիքի եւ բուլվարային ԶԼՄ-ներից վախեցող երկրի մի մասը: Որովհետեւ այդ ԶԼՄ-ները ունեն մեծ իշխանություն եւ ազդեցություն, բայց չունեն բարոյականություն»,- ասել է արքայազնը:

Դրանից բացի, զրույցի ժամանակ նրանք քննարկել են նախագահ Թրամփին եւ նրա վերաբերմունքն էկոլոգիային:

Արքայազն Հարրին նշել է, որ Թրամփը հազիվ թե ցանկանա հանդիպել Թունբերգի հետ, քանի որ նրա «ձեռքերն արյունոտ են»: Նա նաեւ կիսվել է, որ միշտ երազել է բնության պահպանության հիմնադրամ բացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել