«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Տասներեք-տասնչորս տարեկան տղեկ էր: 1975 թ. մարտի 1-ն էր: Առանց տնեցիներին տեղյակ պահելու, դուրս է գալիս տանից ու գնում դեպի իր նախնիների երկիրը: Քայլում է Մասսի ուղղությամբ: 5 օր ու գիշեր քայլում է մինչեւ ծնկները հասնող ձների միջով: Գիշերը մնում է ծիրանի ու խաղողի այգիներում: Քնել հնարավոր չէր. ատամները ցրտից շխկշխկում էին: Անցավ վերջին գյուղը ու հայտնվեց փշալարերի առաջ: Ու արդեն սահմանապահների նախաձեռնությամբ Արտաշատի ՊԱԿ-ի բաժանմունքում էր…

«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունը լույս տեսավ երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գրքում ընդգրկված է ազատագրված տարածքների հայկական պատմամշակութային ողջ նյութը: Սա եղավ այն գիրքը, որը օգտագործվեց և այսօր էլ օգտագործվում է մեր երկրի դիվանագետների, պետական-հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից ղարաբաղյան հարցի բանակցությունների ժամանակ: Այն մեր ձեռքին եղած լավագույն փաստական նյութերից է:

Եթե չլիներ Սամվել Կարապետյանն ու այս գործերը չաներ, մենք` ազգովի, ի՞նչ կունենայինք մեր ձեռքին մեր մշակութային ժառանգության այս կորսվող ժամանակներում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել