Օ՛Հենրին (Ուիլյամ Սինդի Փորթեր) այն քիչ գրողներից է, որի բոլոր ստեղծագործությունները հագեցած են նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումով։ Քննադատներն անսովոր ոճի համար նրան միանգամից կոչեցին «կարճ պատմվածքների վարպետ»։

  • Փողն ուղղակի աղբ է՝ անկեղծ սիրո հետ համեմատած։
  • Այսպիսին է իգական սեռի բնույթը՝ լացել տխրությունից, լացել ուրախությունից և արցունքներ թափել և՛ մեկի, և՛ մյուսի բացակայության պարագայում։
  • Ճակատագիրը քեզ այս ու այն կողմ է գցում, ինչպես թեյավճար չստացած մատուցողի կողմից բացված գինու խցանը։
  • Այն տունը, որտեղ երջանկություն է տիրում, չի կարող շատ նեղ լինել։
  • Բնությունը շրջանաձև է շարժվում, արվեստը՝ ուղիղ գծով։
  • Ոչ մի լեզու բարդ չէ մարդու համար, եթե այն նրան պետք է։
  • Վատ միջավայրում մարդը կարող է հայտնվել երկու դեպում՝ երբ նա ոչ մի գրոշ չունի և երբ նա հարուստ է։
  • Խնդիրը ճանապարհի մեջ չէ, որը մենք ընտրում ենք. այն, ինչը մեր մեջ է, ստիպում է մեզ ընտրել ճանապարհը։
  • Քնած տղամարդը տեսարան է, որից կարող են արտասվել անգամ հրեշտակները։
  • Շատերը ուրիշների գրպանի յուրաքանչյուր շիլինգն ընդունում են որպես անձնական վիրավորանք։
  • Նա այն լավ մարդկանց էր պատկանում, որոնց մասին հեշտ է մոռանալ, երբ նրանք մեր կողքին են, սակայն որոնց մասին հաճախ ես հիշում, երբ նրանք չկան։
  • Կյանքն այն է, որը մենք ամենից շատն ենք գնահատում և ամենից քիչը խնայում։
  • Կան թեմաներ, որոնց համար անգամ ամենամեծ բառարանում բառեր չես կարող գտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել