Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները միգրանտների հարցում չպետք է տեղի տան Թուրքիայի ճնշմանը:

«Մենք այստեղ Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի եւ նախագահ (Թայիփ) Էրդողանի կողմից… Դա պլանավորված եւ նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում եւ կազմակերպվում է պետության կողմից: Եվրոպան չպետք է տեղի տա այդ ճնշմանը»,- հայտարարել է Կուրցը Funke մեդիա խմբի հրատարակություններին տված հարցազրույցում՝ պատասխանելով հունա-թուրքական սահմանին 13 հազար փախստականների ճակատագրի վերաբերյալ հարցին: Կուրցի կարծիքով՝ եթե այդ մարդիկ վերջ ի վերջո հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, հետագայում միգրանտների թիվը սոսկ կաճի: «Շուտով դրանք կլինեն հարյուր հազարներ, իսկ ավելի ուշ, հնարավոր է՝ միլիոններ: Ի վերջո մենք կարող ենք ստանալ նույնպիսի իրավիճակ, ինչպես 2015 թվականին»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել