Լելսո Լոգուա քրեական հեղինակությանը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Լեսկո Գալսկի, վերադարձվել է գողական կոչումը, որը նա նախկինում երկու անգամ կորցրել էր: Այս մասին հաղորդել է «Prime Crime» լրատվական գործակալությունը (IA):

Ըստ գործակալության՝ արարողությունը Ստամբուլում անցկացրել են Ադրբեջանի գլխավոր հեղինակության՝ օրենքով գող Նադիր Սալիֆովի (Գուլի), կողմնակիցները: Նա հավանություն է տվել, որ 40-ամյա Լոգուային վերադարձվի տիտղոսը:

Լոգուան նախկինում երկու անգամ կորցրել էր տիտղոսը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ, օրենքով գող Զախարի Քալաշովի (Շակրո Մոլոդոյ) կողմնակիցների որոշմամբ: Լուգուան պատժվել էր այն բանի համար, որ ստորագրել էր Ռովշան Ձանիևին (Լենկորանսկի) և Ջորջ Ուգլավային (Տախի) օրենքով գող կոչումից զրկելու նամակը:

Իսկ 2018-ին Լուգուային կոչումազրկել էին մինգելյան գողական կլանի ներկայացուցիչները, որին նա պատկանում էր: Այս անգամ հեղինակությունը պատժվել էր, քանի որ մերժել էր ընդհանուր կլանային գործերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել