Freedom House-ի 2020-ի զեկույցում մենք գրեթե առաջընթաց չունենք, 51 բալից բարձրացել ենք ընդամենը 2 բալով՝ 100-ից 53 բալ հավաքելով և մնալով մասնակի ազատ երկրների ցանկում, որտեղ և քանի տարի ա՝ գտնվում ենք։ Ժողովրդավարության բաստիոնը ազատությունների առումով մի քիչ այլ ցուցանիշ պիտի ցուցադրեր, չէ՞։ Լավ, մի հատ էլ ՍԴ-ն փոխելուց հետո մյուս տարի կնայեմ, հավանաբար սաղ ՍԴ-ն ա մեղավոր։

Նրանց, ովքեր սկսելու են պնդել, որ Freedom House-ը մեզ համար ասնավանի չի, նախ՝ հիշեցնեմ, որ ներկա իշխանության ներկայացուցիչներն են տարիներ շարունակ համագործակցել կազմակերպության հետ, հետո հիշեցնեմ, որ տենց սովորաբար ադրբեջանցի չինովնիկներն են ասում, որ անարդար ա էդ կառույցը ու ծախվել ա հայերին, երբ իրենց ամեն տարի պահում են անազատ երկրների ցանկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել