Operativ.am-ը գրում է.

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը 9-ի է հասել։ Օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման եւս հինգ դեպք, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, որը ստեղծել է երկրի կառավարությունը։

Ավելի վաղ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման չորս դեպք էր գրանցվել։ Չորրորդի մասին երկրի առողջապահության նախարարությունը հինգշաբթի էր հայտարարել։

Կառավարության հատուկ կայքը տեղեկատվությունն ամեն օր 21։30 է թարմացնում։ Հինգշաբթի երեկոյի տվյալներով՝ այնտեղ նշված է, որ երկրում 9 վարակված կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել