«168 ժամ» թերթը գրում է. «Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։

«168 ժամի» աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ ՌԴ իշխանությունները ոչ միայն Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել, այլեւ պնդում են, որ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանն ընտրվի Արցախի նախագահ, այդ արգելքը շարունակելու է մնալ ուժի մեջ, եւ Մասիս Մայիլյանը չի կարողանալու այցելել ՌԴ:

Նման որոշում կայացնելու պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ Մայիլյանի արեւմտյան սերտ կապերն են, որոնք այս ընթացքում արտահայտվում են նաեւ ՀՀ իշխանության մեջ արեւմտամետ ներկայացուցիչների անթաքույց աջակցությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 05.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել