WhatsApp մեսենջերն օգտատերերից յուրաքանչյուրի վերաբերյալ հսկայական տվյալներ է պարունակում, և այդ տեղեկատվությունը փոխանցվում է հատուկ ծառայություններին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է նախկին ցանցահեն, Anonymous և LulzSec խոշորագույն խմբերի նախկին ղեկավարներից մեկը՝ Ջեյկ Դեւիսը, որն ավելի հայտնի է որպես Topiary:

Ըստ նրաъ տվյալների մուտք հայցելիս, անձնական տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնների համաձայն, օգտագործողին կարող է ուղարկվել ցուցակ՝ իր բոլոր կոնտակտներով և այն խմբերի անուններով, որոնց կազմում նա անդամ է: Այն պարունակում է ինչպես հին, այնպես էլ նոր տվյալներ և բոլոր այն հեռախոսներից, որոնք օգտատերը երբևէ օգտագործել է:

Դևիսն ընդգծել է, որ շատ հավանական է, որ այս բոլոր տեղեկությունները հնարավոր է փոխանցել պետական հետախուզական գործակալություններին: «Նրանք կարող են դիտարկել աներևակայելի մեծ ցանց այն մարդկանցից, ովքեր շփվում են միմյանց հետ և թե որ խմբերի անդամ են», – նշել է նա իր բացահայտման մեջ: Հանցագործը, որը դարձել է կիբերանվտանգության մասնագետ, շեշտում է, որ տեղեկատվությունը կարող է օգտագործվել իշխանություններից դժգոհողներին և քննադատողներին բացահայտելու համար:

Նա նաեւ նշում է, որ կասկածելի վերնագիր և բովանդակություն ունեցող խմբին ավելանալու մեծ ռիսկ կա: «Այսպիսով, դուք հավերժ կապվելու եք նրա և նրա ներսում մասնակիցների հետ: Մարդկանց մեծամասնությունը չի անջատում խմբային զրույցներին միանալու ավտոմատը», – բացատրել է Դևիսը:

Մասնագետը եզրակացնում է, որ սրանք միայն նրա եզրակացություններն են, որոնք հիմնված են նրա վրա, որ WhatsApp-ն իշխանություններին հնարավորություն է տալիս օգտվել այս բոլոր տվյալներից: Սակայն նա համոզմունք է հայտնել, որ անվտանգության ծառայությունները «հաստատ այդպիսի հնարավորություն ունեն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google որոնողական համակարգի օգնությամբ WhatsApp-ից օգտվողները կարող են գտնել հղումներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել մասնավոր չատեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել