Եղիսաբեթ II թագուհին հանդիպել է թոռանը՝ արքայազն Հարրիին եւ նրան առաջարկել է ցանկացած ժամանակ կնոջ եւ որդու հետ վերադառնալ տուն՝ Մեծ Բրիտանիա, թագավորական տան ավագ անդամի կարգավիճակով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

4 ժամյա հանդիպումը կայացել է Վինձորյան պալատում՝ կիրակի օրը: Եղիսաբեթ II-ը Կանադայից Մեծ Բրիտանիա ժամանած արքայազն Հարրիին հրավիրել է թեթեւ ճաշի եւ թեյի, որ ընթացքում նրանք պետք է քննարկեին արքայազնի ապագան: Բանակցություններին ներկա են եղել միայն Սասեքսի դուքը, թագուհին եւ նրա շները:

Ըստ որոշ տվյալների, հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում, իսկ վերջում թագուհին թոռանն ասել է. «Քեզ այստեղ շատ են սիրում եւ միշտ ուրախ կլինեն քեզ տեսնել այստեղ»: Նաեւ նշվում է, որ այնուամենայնիվ թագուհին խիստ վշտացած է Սասեքսի դքսի եւ նրա ընտանիքի բացակայությամբ, նա հատկապես շատ է կարոտում Արչի Հարիսոնին: Նրա նման են մտածում նաեւ արքայազն Չարլզը եւ ընտանիքի մյուս անամները: Հանդիպումից հետո արքայազն Հարրիին մտահոգ է եղել:

Այնուամենայնիվ, աղբյուրները նշում են, որ թագուհին վճռական է տրամադրված royal (արքայական) բառի կոմերցիոն օգտագործման դեմ եւ հանդիպման ժամանակ Հարրիին է ներկայացրել իր դիրքորոշումը Sussex Royal բրենդի միջոցով սեփական միջոցներն աշխատելու վերաբերյալ:

Սպասվում է, որ արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիա կժամանի մոտակա երկու օրերի ընթացքում: 9 ամսական Արչի Հարիսոնին նա կթողնի Կանադայում՝ դայակի եւ լավագույն ընկերուհու խնամքին:

Հունվարի 8-ին Սասեքսի դուքսը եւ դքսուհին հայտարարել էին, որ հրաժարվում են թագավորական տիտղոսներից եւ արտոնություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել