Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո: Reuters-ի տեղեկացմամբ՝ պատճառն այն է, որ վարակվածության նոր դեպքերի թվի անկում է նկատվում:

Հիվանդանոցը փակելու մասին տեղեկությունը համընկավ Հուբեյ նահանգում, մասնավորապես, կենտրոն համարվող Ուհանում նոր հիվանդացությունների թվի կրճատման հետ: Չնայած դրան՝ Չինաստանը շարունակում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել իրենց տները վերադարձողներին, հատկապես այն երկրներից, որտեղ նոր բռնկումներ են:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Ուհանում իրավիճակը, կարծես, վերահսկելի է դառնում, դրական միտում է նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել