Չինաստանը կուժեղացնի երկիր բոլոր ժամանողների եւ այնտեղից բոլոր մեկնողների առողջական վիճակի մոնիթորինգը՝ նպաստելու համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսի տարածման դադարեցմանը: Այդ մասին հայտնել են ՉԺՀ-ի կարանտինային իշխանությունները:

Չինաստան բոլոր ժամանողները պետք է լրացնեն մանրամասն հայտարարագիր այն վայրերի նշմամբ, որտեղ իրենք եղել են վերջին 14 օրը, ժամանման եւ մեկնման վայրերում հատուկ անձնակազմը կանցկացնի սկզբնական բուժզննում:

«Մենք օրենքին համապատասխան ձեռնարկում ենք սահմանային վերահսկողության խիստ միջոցներ, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը երկրում կամ դրա սահմաններից դուս: Մենք վճռականորեն կկասեցենենք համաճարակի տարածումը ժամանման եւ մեկնման կետերով»,- ասված է Գլխավոր մաքսային վարչության ստորաբաժանման հայտարարության մեջ, որը պատասխանատու է կարանտինի համար:

Այդ միջոցները կձեռնարկվեն այն պայմաններում, երբ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճը դանդաղում է, մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում հիվանդացածների թիվն աճում է ավելի ու ավելի արագ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել