Հոնկոնգցի փորձագետները քննում են նոր կորոնավիրուսի՝ մարդուց ընտանի կենդանու հնարավոր փոխանցման առաջին դեպքը: Նախնական թեստերը հայտնաբերել են վարակի առկայության նշաններ շան օրգանիզմում, որը պատկանում է մի տղամարդու, որի մոտ COVID-19 հիվանդություն են ախտորոշել: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել Է տեղի կառավարության գյուղատնտեսության, ձկնորսության եւ բնության պահպանության դեպարտամենտը:

Տիրոջ հոսպիտալացումից հետո շանը տեղավորել են կենդանիների համար հատուկ կարանտինային կենտրոնում: Անալիզները նրա օգանիզմում ցույց են տվել նոր տիպի կորոնավիրուսի առկայություն, բայց աննշան քանակությամբ: Ըստ որում շան մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել:

«ՆերկայումդԴեպարտամենտը չունի անհերքելի վկայություններ, որ կենդանիները կարող են ախտահարվել COVID-19 վիրուսով կամ լինել դրա աղբյուր մարդկանց համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշենք, որ Հոնկոնգում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել