Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Մենք ցավակցություն ենք հայտնում և, կրկնում եմ մեկ անգամ ևս, անում ենք ամեն բան, որպեսզի Իդլիբի գոտում ապաէսկալացիայի ռեժիմը պահպանող թուրք զինվորականների անվտանգությունը ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Իդլիբում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: Գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք, ՌԴ-ի պաշտպանության նախարարության տեղեկավտությամբ՝ չպետք է գտնվեին այնտեղ: Դրա հետևանքով զոհվել է Թուրքիայի բանակի 33 զինծառայող, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել