ԱՄՆ սենատի դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում են պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին նամակ ուղղել, որով կխնդրեն խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին իբրեւ թե միջամտության համար: Այս մասին հաղորդում է Axios-ը:

Ըստ աղբյուրների տեղեկատվության, դեմոկրատների առաջնորդները փետրվարի 24-ին նամակ են հղել Պոմպեոյին եւ Մնուչինին: Նամակում պահանջ է ներկայացվում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար»:

Նամակը ստորագրել են դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, վերին պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Շերրոդ Բրաունը:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը նպատակ ունի օգնել նախագահին պահպանել իր պաշտոնը: Թրամփը դա բացարձակ սուտ է անվանել: ՌԴ ԱԳՆ-ում էլ հայտարաել են, որ պատրաստ են Վաշինգտոնին տրամադրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս ԱՄՆ ընտրական գործընթացներին չմիջամտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել