Ճապոնիայի կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական հիմնարկություններին ցուցում է տվել առավելագույն թվով աշխատակիցների փոխադրել տնից աշխատանքի եւ ճկունորեն փոխել գրասնյակում նրանց լինելու ժամանակը, որպեսզի պայմաններ չստեղծվեն տրանսպորտում նոր կորոնավիրուսով վարակման համար: Փետրվարի 25-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարարների կաբիենտի գլխավոր քարուղար Յոսիհիդե Սուգան:

«Ըստ հնարավորության,- ասել է նա,- մենք առավելագույն քանակությամբ պետական ծառայողների կփոխադրենք աշխատանքի այդ ռեժիմին, որպեսզի առավելագույնս նվազեցնենք մարդկանց քանակը մետրոյում եւ էլեկտրագնացքներում: Չափազանց կարեւոր է կասեցնել համաճարակի առաջացումը եւ նոր միջոցներ ձեռնարկել վարակվածների թվի ընդլայնման դեմ»:

Ավելի վաղ Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման Տոկիոյում կայացած մամուլի ասուլսիում հայտնել է, որ նույն խնդրանքով կառավարությունը դիմել է մասնավոր գործարարության ասոցիացիաներին:

Այս պահին Ճապոնիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 850-ը: Նրանցից 691-ը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը, նավ, որն արդեն երկու շաբաթից ավելի կարանտինում է գտնվում Յոկոհամայի նավահանգստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել