Հյուսիսային Կորեայում 380 օտարերկրացի ուղարկվել է կարանտին, որպեսզի թույլ չտան Covid-19 կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ներին՝ տեղեկացնում է Interfax-ը։

Նրանց մեծամասնությունը դիվանագետներ են, որոնք աշխատում են Փհենյանում:

Ավելի վաղ արդեն շուրջ 200 օտարերկրացիներ կարանտինի էին ենթարկվել 30 օրով, բայց այդ ժամկետը երկարացվել է: ԿԺԴՀ-ում հիվանդացածների առկայությունը չի հաստատվել, մինչդեռ փորձագետները նշում են, որ երկրում չկա բժշկական ենթակառուցվածք, որը թույլ տար հայտնաբերել Covid-19-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել