Operativ.am-ը գրում է.

Hot Wheels ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Իլոն Մասկի Cybetruck ավտոմոբիլի խաղալիք ռադիոկառավարվող կրկնօրինակները, գրում է Esquire-ը: Այդ մասին տեղեկացրել է Mattel բրենդի սեփականատերը:

Փոքրիկ Cybetruck-ը վաճառքի կհանվի 2020 թվականի դեկտեմբերին: Նախապատվերի հնարավորությունն արդեն բաց է Mattel կայքում:

Գնորդներին առաջարկվում են երկու Cybertrack մինի-մոդելներ. 1:64 մասշտաբով կրկնօրինակը 20 դոլարով եւ 1:10 մասշտաբով կրկնօրինակը 400 դոլարով:

Խաղալիք մոդելները մշակելու հարցում օգնել են Tesla-ի աշխատակիցները: Cybertrack երկու փոքրիկ մոդելներն ունեն տեղաշարժման երկու ռեժիմ, սակայն դրանցից մեծը նաեւ կարող է տեղաշարժվել 40 կմ/ժ արագությամբ: Ավելի մեծ չափսերով մեքենան նաեւ ունի կպչուն պիտակներ, որոնք ստեղծում են կոտրած ապակու տպավորություն:

400 դոլար արժողությամբ մոդելի նախապատվերն արդեն փակվել է, իսկ դրա պոտենցիալ գնորդներին առաջարկվում է գրանցվել սպասման ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել